Դաղստանի մահապարտ-ահաբեկչուհիների գործը տապալվել է:
«Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ Ռուսաստանում ահաբեկչություն իրականացնելու ակսկածանքով ձերբակալված դաղստանցի 8 շահիդուհիներից գործում մնացել են 2-ը, որոնց դատել են զենքի պահման համար: Ըստ թերթի, մնացածների վրայից ընդհանրապես հանվել են մեղադրանքները:
Այսկերպ, ահաբեկչության պատարստման փաստով հարուցված քրգործը լիովին ձախողվել է: Ահաբեկչուհիների ձերբակալման մասին այս տարվա հուլիսին հայտարարել էր Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
«Չկա որեւէ փաստ, թեկուզ անուղղակի, որը կարող էր ապացուցել, թե նրանք պատրաստություն են անել մահապարտների ճամբարում: Այդուհանդերձ, դատավորը հարկ չէր համարել անգամ հարցնել, թե ինչի վրա են հիմնված նման ենթադրությունները»,- ասում է ձերբակալվածներից մեկի փաստաբանը:





























