Samsung Electronics ընկերությունը 2016 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունն է ներկայացրել, որի համաձայն մաքուր շահույթն ավելացել է 1,7 տոկոսով, մինչեւ 5,2 մլրդ դոլար եւ վերջին երկու տարվա համար ռեկորդային է դարձել, փոխանցում է Gazeta-ն:

Նշվում է, որ ֆինանսական ցուցանիշների աճի տեմպը ապահովվել է Samsung Galaxy S7 եւ S7 Edge  ֆլագմանային սմարթֆոնների բարձր պահանջարկի հաշվին:

Ընկերության եկամուտն աճել է 4,94 տոկոսով, մինչեւ 44,847 մլրդ դոլար, իսկ ընկերության սարքերի վաճառքի ծավալը՝ 5 տոկոսով, միչեւ 45,3 մլրդ դոլար:

Հաջորդ եռամսյակում Samsung-ը մտադիր է կենտրոնանալ սմարթֆոնների վաճառքի վրա, մասնավորապես՝ Note նոր գծի: