Բրիտանական Ուորիքի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է Կարիճի համաստեղության AR աստղային համակարգում իրական աստղային պատերազմներ հայտնաբերել: Այս մասին գրում է Informing-ը:

ULTRACAM խցիկի եւ Ուիլյամ Գերշելի հզոր աստղադիտակի օգնությամբ ուսումնասիրելով տիեզերքը՝ աստղաֆիզիկոսները հայտնաբերել են, որ նշված աստղային համակարգին պատկանող կարմիր եւ սպիտակ գաճաճները պարբերաբար միմյանց ուղղությամբ հզոր ռադիոճառագայթում են արձակում:

Գիտնականների խոսքով՝ առաջինը հակառակորդի ուղղությամբ ռադիոճառագայթում է ուղարկում սպիտակ գաճաճը: Այն հակառակորդին «գնդակոծում է» յուրաքանչյուր երկու րոպեն մեկ: Սպիտակ գաճաճի վրա ալիքներն առաջանում են ուժեղ մագնիսական դաշտերի պատճառով:

Այդ ալիքներին կարմիր գաճաճը պատասխանում է ճառագայթման տարբեր ձեւերով, ներառյալ՝ ջերմային եւ լուսային: