«Ծառայողական սիրավեպ. Մեր ժամանակները» ֆիլմի ռիմեյքի թողարկումը նախատեսված է 2011 թվականի փետրվարի 17-ին: Ռիմեյքում Կալուգինի դերը կատարելու է Սվետլանա Խոդչենկովոն, Անատոլի Նովոսելցեւի դերը կատարել է Վլադիմիր Զելենեյսկին, իսկ Յուրի Սամոխվալովայինը`Մարատ Բաշարովը: Իսկ Օլգա Ռիժովային կմարմնավորի Անաստասիա Զավորոտնյուկը: Քարտուղարուհի Վերոչկան ռիմեյքում փոխարինել է մետրոսեքսուալ Վլադիկը, որի դերը կատարել է Պավել Վոլյան:

Բացի այդ, ֆիլմում նկարահանվել են Իվան Օխլոբիստինը, Ալիկա Սմեխովան, Տիգրան Քեոսայանը, Թիմուր Ռադրիգեսը, Վիկտոր Վասիլեւը եւ Դմիտրի Խրուստալեւը: Ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է:

Ստեղծագործական խումբը ֆիլմի ռիմեյքին պատրաստվում է հրավիրել Էլդար Ռյազանովի ֆիլմի բոլոր դերասաններին եւ նույնիսկ պատրաստ է նրանց հարմարության համար առանձին ցուցադրություններ կազմակերպել Մոսկվայում եւ «Սանկտ-Պետերբուրգում»: