Ֆրանսիական Շալոն քաղաքում անցած շաբաթ դատարանը քննել է 3 հայաստանցիների եւ 2 ռուսների գործը՝ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, վկայակոչելով infos-chalon.com կայքը, մեղադրյալները մեղավոր են ճանաչվել անձնագրերի, վարորդական իրավունքների եւ ներգաղթի քարտերի կեղծման մեջ:

Հայաստանի երկու եւ Ռուսաստանի մեկ քաղաքացիներին դատարանը դատապարտել է մեկամսյա բանտարկության, Հայաստանի մի քաղաքացու մեղսակցությունը չի հաստատվել: