Թբիլիսիում անցկացվող Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին եւս երկու մեդալ: Հայաստանի հավաքականի «ավարը» հարստացրեցին Գոռ Մալյանը (պատանիների 52 կգ քաշային կարգ) եւ Գարեգին Խաչատրյանը (երիտասարդների 90 կգ քաշային կարգ, ժամկետային զինծառայող):

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 8-ին, մեր պատանիները նվաճել էին եւս երկու մեդալ. Մհեր Կարապետյանը (75կգ) զբաղեցրել էր երրորդ տեղը, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնել էր պատվո առաջին հարթակին եւ հռչակվել աշխարհի չեմպիոն: