Թուրքիայում Վան քաղաքի բնակչուհի Վ.Գ.-ն տեղափոխվել է Իփեք Յոլու պետական հիվանդանոց՝ որովայնի շրջանում սուր ցավերի բողոքով:
Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, համակարգչային ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ կնոջ ստամոքսում 10-սմանոց ջրի փական կա: Բժիշկները չեն սպասել, որ փականը դուրս կգա բնական ճանապարհով, եւ հիվանդին վիրահատել են: Հաջող վիրահատության շնորհիվ փականը հեռացվել է:
Հիվանդանոցի բժիշկը նշում է, որ կինը հոգեկան խանգարում ունի եւ ինքն է կուլ տվել փականը:





























