Վրաստանի ամենախոշոր հարկատուն 2009թ. արդյունքներով ադրբեջանական SOCAR (Ադրբեջանի պետական նավթային) ընկերությունն է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին հայտարարել է Ադրբեջանի Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը՝ հավելելով, որ բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը տարբեր ոլորտներում բավական արտոնություններ է տալիս հարեւան երկրին:
«Սակայն, չնայած դրան, Վրաստանի հարկային համակարգը ծանր հարկային բեռ է դրել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ձեռնարկությունների վրա»,- դժգոհել է փորձագետը:
Նա ասել է, թե քանի որ Ադրբեջանը ցանկի առաջատարներից է, «նրա նկատմամբ կարելի էր ավելի մեղմ հարկահանություն կիրառել»:




























