ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է նամակներ ուղարկել ինտերնետի միջոցով՝ խնդրելով 3 դոլար զոհել ընտրական արշավի համար, որպեսզի զանգվածների ֆինանսական ռեսուրսները համախմբի միլիարդատերերի դեմ հակամարտության ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խաղադրույքներն այդ ընտրություններին շատ բարձր են: Խնդրում եմ՝ զոհեք 3 դոլար... Դոլարը դոլարին, աջակցիր ինչով կարող ես»,- ասված է նախագահ Օբամայի նամակում:
Ընտրությունները ԱՄՆ-ում, որ կայանալու են նոյեմբերի 2-ին, վերլուծաբանները վստահության հանրաքվե են համարում Օբամայի համար, քանի որ հանրապետականների եւ դեմոկրատների դիմակայությունն ընթանում է բոլոր մակարդակներով՝ դաշնային Սենատից մինչեւ նահանգապետական աթոռներ:





























