Պետք չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սակայն օրակարգում պահելը դա լծակներից մեկն է, որը պետք է օգտագործել: Այդ մասին «Ազատություն՞ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով, դա կարող է խոչընդոտել խաղաղ գործընթացին:
Նախկին նախարարի խոսքով, բանակցությունները շարունակվում են 16 տարի եւ որեւէ առաջխաղացում չկա, սակայն չի բացառվում, որ կարող է այնպիսի պահ լինի, որ անհրաժեշտ լինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը
,ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարեւորեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի առկայությունը Ազգային ժողովի օրակարգում` չբացառելով, որ կարող է գալ այնպիսի պահ, երբ անհրաժեշտ լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային փաստահավաք առաքելությանը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ` Ալեքսանդր Արզումանյանը կարծիք է հայտնել, որ հայկական կողմը չպետք է թույլատրեր համանախագահներին իրականացնել առաքելությունը, եթե նրանց կողմից անտեսվում են Գետաշենը, Շահումյանը, Մարտակերտի եւ Մարտունու այն շրջանները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Դա պարտադիր պայման պետք է լիներ, եւ շատ ողջունելի էր, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը անմիջապես նման նախաձեռնությամբ հանդես եկավ, սակայն անհասկանալի է այն ոչ հետեւողական մոտեցումը, որը ցուցաբերվեց: Այսինքն` Հայաստանը համաձայնություն տվել էր ի սկզբանե` առանց նույնիսկ հաշվի առնելու Ղարաբաղի հարցը եւ բարձրացնելու այդ կարեւորագույն խնդիրը», - նշել է նախկին արտգործնախարարը:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրել է, որ այս առաքելությունը Ադրբեջանի բանաձեւի կարեւոր պահանջներից մեկն էր, եւ դաշտային առաքելության ավարտից եւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից հետո նախագիծը ՄԱԿ-ում քննարկվելու է:
«Ադրբեջանի նպատակն է ընդհանրապես տարբեր ֆորումներում այս հարցը արծարծելով փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը»,- կարծիք հայտնեց Արզումանյանը. «Այսինքն, նրանք հասան նրան, որ այդ տարածքները կոչվում են գրավյալ տարածքներ, եւ առաքելության ֆունկցիան է գրավյալ տարածքներում իրավիճակն ուսումնասիրել: Հեռու չէ այն օրը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նույնպես կօգտագործեն գրավյալ տարածքներ բառակապակցությունները»:




























