Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի թեկնածուներն են Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինը, Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցեւը եւ Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Լյուդմիլա Շվեցովան:

Թեկնածուների անունները հաստատել է «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության Գլխավոր խորհուրդը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավելի վաղ հանդիպել է 4 թեկնածուների հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մեդվեդեւը կարծում է, որ բոլոր 4 թեկնածուներն էլ ունակ են ղեկավարել Մոսկվան: Իր ընտրությունը Մեդվեդեւը կկատարի 10 օրվա ընթացքում, ինչպես պահանջում է օրենսդրությունը: