Հյուսիսային Կորեայում (ԿԺԴՀ) հոկտեմբերի 10-ին զինվորական շքերթ է տեղի ունեցել` ի պատիվ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ստեղծման 65-ամյակի: Շքերթին մասնակցել են շուրջ 20 հազար զինծառայողներ: Միջոցառումը լուսաբանել են ավելի քան 60 արտասահմանյան լրագրողներ:

Շքերթն ընդունել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրը եւ նրա կրտսեր որդի Կիմ Չեն Ընը, գրում է Gazeta.ru-ն:

27-ամյա Կիմ Չեն Ընը սեպտեմբերի  վերջին դարձել է գեներալ-գնդապետ, Կենտրոնական զինվորական կոմիտեի փոխնախագահ եւ իշխող կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ: Նա պաշտոնապես հայտարարվել է Կիմ Չեն Իրի հետնորդ, ով նրանից հետո գլխավորելու է երկիրը: