Հոկտեմբերի 9-ին Հունաստանում 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Աթենքից 90 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 26 կմ խորության ներքո, հաղորդում է Նորությունների ռուսական ծառայությունը:
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան:





























