Շվեյացարիայում հանրության ուշադրությանն է ներկայացվել օճառի մի կտոր, որը պատրաստվել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սալերից: Բանն այն է, որ 2004-ին Շվեյցարիայում Բեռլուսկոնին վիրահատվել է եւ ազատվել ավելորդ սալերից:
Շվեյցարական հիվանդանոցը վարչապետի սալերը տվել է նկարիչ Ջաննի Մոտտիին: Վերջինս դրանից փոքրիկ սպիտակ օճառ է պատրաստել, որը հիմա ներկայացվել է Ցյուրիխի Միգրոն ժամանակակից արվեստների թանգարանում, գրում է Mignews-ը:
Շվեյցարական կոսմետիկ վիրահատություններով զբաղվող հիվանդանոցը պաշտոնապես հերքում է Մոտտիի պնդումը, թե իրենք նրան Բեռլուսկոնիի սալեր են տվել:





























