Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից NEWS.am-ին հաղորդեց, որ բախվել են 11 ՕԼ 916 համարանիշի «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան եւ «ՎԱԶ–2107» մակնիշի Տ-0451 համարանիշի տաքսին։

Տաքսին շրջվել է, ինչի հետեւանքով տաքսու վարորդը՝ Կոտայքի Զովունի գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Կարապետի Ղազարյանը եւ ուղեւոր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ջրհողեր թաղամասի բնակչուհի, 23-ամյա Սիրվարդ Գրիշայի Ղազարյանը վնասվածքներ են ստացել եւ Շտապօգնության մեքենայով տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։

«Ֆոլքսվագենի» ղեկին եղել է 22-ամյա Անդրանիկ Գեւորգի Մինասյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի