Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցելություն կկատարի Սիրիա, հաղորդում է  TRT Russian-ը:

Դամասկոսում վարչապետ Էրդողանը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Այցելության ավարտին, հոկտեմբերի 12-13-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուղեւորվի Պակիստան: