Ամերիկյան Vixole ընկերության աշխատակիցները ծրագրում են Pokemon Go-ի սիրահարների համար «խելացի» մարզակոշիկներ ստեղծել:

Ըստ Mos.news-ի՝ սմարթ-կոշիկները հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի օգնությամբ: Դրանք բազմաթիվ ներկառուցված ցուցիչներ կունենան, այդ թվում՝ լուսավորություն, գեոտեղորոշիչ եւ այլն, որոնք խաղացողներին կօգնեն հազվագյուտ փոքեմոններ գտնել եւ հետեւել դրանց:

Անջրանցիկ մարզակոշիկների մարտկոցները կբավարարեն 8-ժամյա գործածության համար: