Ռուսաստանում հոկտեմբերի 10-ին քվեարկության միասնական օր է նշանակված: Երկրի միանգամից 77 դաշնային սուբյեկտներում տարբեր մակարդակների ընտրություններ են նշանակված: Ներկա քարոզչությունն արդեն ռեկորդային է ճանաչվել թեկնածուների թվով` շուրջ 109 հազար: Ավելի քան 30 հազար ընտրական տեղամասեր սպասում են շուրջ 30 միլիոն քաղաքացիների:

Ինչպես հաղորդում է 1tv.ru-ն, 6 մարզերում (Տիվայի, Բելգորոդի, Կոստրոմայի, Մագադանի Նովոսիբիսկի եւ Չելյաբինսկի) խորհրդարան են ընտրում:

Այս անգամվա քվեարկությունն աննախադեպ է նաեւ նորագույն տեխնոլոգիաների մասշտաբային կիրառմամբ: 20 սուբյեկտներում ընտրողները քվեարկում են էլեկտրոնային քվեատուփերի օգնությամբ: Առաջին անգամ դրանք տեղադրվել են Կենտրոնական Սիբիրից շատ հեռու, սակայն ընտրությունների մոդեռնացման կենտրոնը դարձել է Չելյաբինսկի մարզը, որտեղ ընտրողների ցուցակն ամենամեծն է` 2,7 մլն մարդ: Այստեղ էլեկտրոնային քվեատուփերը խոսում են ընտրողների հետ հաճելի կնոջ ձայնով եւ եթե մարդը քվեարկության ժամանակ ինչ-որ դժվարությունների է հանդիպում, քվեատուփը նրան խորհուրդներ է տալիս, թե ինչ պետք է անել:

Ռուսաստանի ԿԸՀ նախագահի տեղակալի խոսքով, ընտրություններն անցնում են հանգիստ, առանց էքսցեսների:

Ըստ «Ինտերֆաքսի», Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է ընտրողների 35 տոկոսը:

ԿԸՀ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Դաղստանին, որտեղ այցելել է ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը: Նա Դաղստանում  ընթացող ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է գնահատել: