Երեւանն այսօր տոնում է 2792-ամյակը: Տարեդարձի առթիվ Էրեբունի ամրոցի մոտ կայացավ Արգիշտի թագավորի եւ Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման մասին պատմող ներկայացում (ֆոտոռեպորտաժ): Հանդիսականների մեջ էին նաեւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ օրն անցկացնելու է երեւանցիների հետ եւ լինելու է Երեւանի համերգային բոլոր բեմերում:
Իսկ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, շնորհավորելով երեւանցիներին, ասաց. «Մեր մայրաքաղաքին մաղթում եմ արեւշատություն, երկարակեցություն եւ ամենակարեւորը, որ միշտ լինի խաղաղ ու ժպտերես եւ ոչ մի բան այս քաղաքի տրամադրությունը չփչացնի երեբիցէ»:
Նշենք, որ մայրաքաղաքի 2792-ամյակի առթիվ Երեւանում այսօր կկայանան բազմաթիվ այլ միջոցառումներ:




























