Եվրոպական հարավային աստղադիտարանի մասնագետները հաղորդել են նոր կրկնակի աստղային համակարգի հայտնաբերման մասին, փոխանցում է Telegraf-ը:
Հայտնաբերված օբյեկտն անվանել են AR Scorpii, այն գտնվում է Կարիճի համաստեղությունում: Հայտնագործությունը կատարած աստղագետները հայտնել են, որ AR Scorpii-ն գտնվում է Երկրից 380 լուսատարի հեռավորության վրա:
Կրկնակի աստղային համակարգի կազմի մեջ մտնում են երկու գաճաճ աստղեր՝ սպիտակ եւ կարմիր: Աստղային համակարգի սպիտակ օբյեկտը չափերով Երկրի նման է, սակայն զանգվածով գերազանցում է 200 հազար անգամ: Կարմիր օբյեկտի զաըգվածը հավասար է Արեգակի զանգվածի մեկ երրորդ մասին: Մասնագետնեըը հաղորդել են, որ AR Scorpii-ի գլխավոր առանձնահատկությունը մագնիսական ուժեղ դաշտն է:
Սպիտակ օբյեկտը իր պտույտով տարրական մասնիկներն արագացնում է վայրկյանում համարյա մինչեւ 300 միլիոն մետր: Այդ մասնիկները փոխազդում են կարմիր գաճաճի մակերեւույթի հետ՝ ձեւավորելով նեղ ուղղորդված ճառագայթ:





























