Մոսկվայի հարավում հոկտեմբերի 10-ի կեսօրին պատվիրված սպանություն է եղել: Հանցագործը խլացուցիչով ատրճանակով գնդակահարել է երկու մարդու՝ Հայաստանի եւ Աբխազիայի բնակիչների: Ստացած վնասվածքներից տղամարդիկ մահացել են:

Չարագործին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Քննիչների խոսքով, հավանաբար պատվիրված սպանությունը հանցավոր խմբավորումների մատերազմի հետեւանք է: «Կոմսոմոլսակայ պրավդայի» վարկածով՝ սպանությունը կարող էկապ ունենալ քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» դեմ մահափորձի հետ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 17-ին Մոսկվայում անհայտ անձինք մահափորձ են իրականացրել Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» դեմ: Նրան եւ իր թիկնապահին տեղափոխել էին Բոտկինի հիվանդանոց՝ որովայնին ստացած հրազենային վնասվածքներով:

Ավելի ուշ, քրեականների հավաքին Ուսոյանը հայտնել էր, որ իր դեմ մահափորձը պատվիրել է ազգության ադրբեջանցի «օրենքով գող» ոմն Ջանիեւը, ով ցանկացել է մտնել Ուսոյանի ազդեցության գոտիները: