Alphabet (Google-ի սեփականատեր), Facebook եւ Twitter ընկերությունները որոշել են դիմակայել ռադիկալ իսլամականների եւ ծայրահեղ աջ խմբավորումների քարոզչությանը՝ օգտագործելով ինտերնետային գովազդյի տեխնոլոգիաները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ Gazeta-ի՝ սոցիալական ցանցերում «շարիաթ» կամ «մոջահեդ» բառերը գրող օգտատերերին նորությունների ժապավենում հատուկ տեսահոլովակ է ցուցադրվում, որում քննադատության են ենթարկվում ջիհադական խմբավորումները:
Փորձի շրջանակում ինտենետային հսկաները պատրաստվում են պարզել, թե ինչպիսի հաղորդագրությունները կօգնեն պոտենցիալ ծայրահեղականներին տարհամոզել ծայրահեղական հայացքներից:
Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ սոցանցերով տարածվող ծայրահեղական նյութերը մեծ դեր են ունեցել Նիսի եւ Օռլանդոյի ողբերգություններում:




























