Ամերիկացի գիտմնականներին հաջողվել է տեսանկարահանել եզակի պրոցես՝ Թեքսասի համալսարանում տեղակայված TRIGA հետազոտական միջուկային ռեակտորում հզորության գերարագ թռիչքը, փոխանցում է Planet Today-ը:

Կարճ հոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է հետազոտական ռեակտորային սարքավորման հզորությունն ընդամենը 3,94 միլիվայրկյանում աճում 50-ից մինչեւ 1484 մՎտ: Այդ ընթացքում ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 420 աստիճանի: Ջերմաստիճանի բարձրացումը երեւում է տաքացած օդի հետեւանքով պատկերի աղավաղմամբ:

TRIGA ռեակտորը, որը պատրաստվել է  միջուկային ռեակցիաների օգնությամբ էլեկտրաէներգիայի արտադրումն ուղեկցող պրոցեսների հետազոտման համար, ստեղծել են General Atomics ընկերության մասնագետները եւ տեղակայված է Թեքսասի համալսարանի տարածքում:

Հոլովակի վրա պատկերված իմպուլսը իրականացվել է ռեակտորային սարքավորման ամենամյա պրոֆիլակտիկայի ընթացքում, որը կատարվում է դրա անվտանգության ստուգման համար: Տեսահոլովակը հրապարակել է Popular Mechanics գիտահանրամատչելի պարբերականը: