Ամերիկյան Brikk ընկերությունը, որը մասնագիտանում է գաջեթներ զարդարելու գործում, հայտարարել է նոր iPhone 7-ի համար նախնական պատվերներ ընդունելու մասին:
Ըստ Lenta-ի՝ հեռախոսի պատյանն առաջարկվում է պատել վարդագույն, դեղին ոսկով կամ պլատինով: Հնարավոր է նաեւ գաջեթը զարդարել մինչեւ 60 կարատ ընդհանուր քաշով ադամանդներով: Նման հեռախոսը 1.3 մլն դոլար կարժենա:





























