Pokemon Go պոպուլյար խաղը ժողովրդականացնում է «Արեւմուտքի բռնության մշակույթը»: Նման հայտարարությւոն է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հեռուստաշոուի ժամանակ, հայտնում է Mignews–ը

«Կապիտալիզմը ստեղծում է վիրտուալ իրականություն, որը կապակցված է զենքի, բռնությունների ու մահվան հետ...վիրտուալ իրականություն, ինչպես օրինակ  Pokemon Go նոր խաղը: Դուք գիտեի՞ք այդ մասին: Հազարավոր երիտասարդներ ի վերջո կսկսեն ապրել վիրտուալ իրականությունում»,- հայտարարել է նա: Նրա խոսքով, վիրտուալ իրականությունը «ստեղծվել է սպանությունների համար»: «Ի՞նչ կարելի է ակնկալել մի մարդուց, որին պարտադրում են բացառապես բռնության մշակույթ, ինչը կապիտալիզմի ծնունդ է: Միայն բռնություն, այլեւս ոչինչ»- հավելել է Մադուրոն, մեղադրելով Արեւմուտքին Վենեսուելայի երիտասարդությանը բռնություն, թմրանյութեր ու մահ պարտադրելու մեջ: