Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը, Հասան Ռոհանին ու Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն կապերի հարթման, նաեւ տարածաշրջանային ու միջպետական քաղաքականության հարցերը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության հրատապ հարցերը, գործնական համագործակցության հեռանկարները՝ այդ թվում էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում:
Բաքվում ծրագրվում են նաեւ Ադրբեջանի ու Իրանի նախագահների հետ Վլադիմիր Պուտինի առանձին երկկողմանի հանդիպումներ:





























