Չինաստանը պլանավորում է 2030 թվականին պատրաստել նոր օդատիեզերական թռչող սարք ենթաուղեծրային եւ ուղեծրային թռիչքների համար, որը հագեցած կլինի մի քանի տեսակի շարժիչներով, փոխանցում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Նոր թռչող սարքի մշակումը կատարում է Չինաստանի աերոտիեզերական գիտության եւ տեխնիկայի ընկերությունը (CASC): Մշակվող սարքի տարբերակիչ առանձնահատկությունը միանգամից մի քանի տեսակի շարժիչների առկայությունն է՝ տուբինային եւ ուղղահոս օդառեակտիվային, ինչպես նաեւ հրթիռային:
Հեղինակների կարծիքով՝ դա թույլ կտա թռչող սարքը մթնոլորտում կառավարել ինչպես սովորական ինքնաթիռը եւ տիեզերքում՝ ինչպես հրթիռը: Ակնկալվում է, որ մշակվող թռչող սարքը բազմակի օգտագործման կլինի եւ կկարողանա թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել սովորական օդանավակայաններում: Դա թույլ կտա զգալիորեն կրճատել սպասարկման ծախսերը, քանի որ հատուկ մեկնարկային հարթակների կարիք չի լինի:





























