«Կասպերսկու լաբորատորիան» ազդարարել է bug bounty ծրագրի մեկնարկի մասին, որը պետք է որոնի սեփական ծրագրային ապահովման խոցելի տեղերը, գրում է «Կոմերսանտը»:

bug bounty ծրագրի շրջանակում «Կասպերսկու լաբորատորիան» ծրագրում է ներգրավել կողմնակի հետազոտողների ու 50 հազար դոլարի չափով պարգեւատրում վճարել ծրագրային ապահովման մեջ կրիտիկական թերություններ հայտնաբերելու դեպքում, հայտնել են ընկերությունում թերթի աղբյուրները:

Ծրագրի առաջին փուլի ավարտին «Կասպերսկու լաբորատորիան» կորոշի, թե ընկերության որ արտադրանքն է հետագա փորձարկումներ անցնելու, նաեւ հետազոտողներին հասանելիք հաջորդ պարգեւատրման գումարը: