Անլար ստեղնաշարերն ու մկները երբեմն չափազանց անպաշտպան են դառնում հնարավոր հաքերային հարձակումների դեմ: Ըստ Planet Today-ի՝ սա պարզվել է տվյալների անվտանգության ոլորտի փորձագետների իրականացրած մասնագիտական հետազոտության ընթացքում:
Անլար սարքերի անօրինական օգտագործման պարզագույն դեպքը, օրինակ, ստեղնաշարին թաքուն միանալն է եւ այն հաքերային ծրագրային ապահովման համակարգում որպես ներխուժման գործիք օգտագործելը:
Այլ դեպքերում չարագործները կարող են գողանալ օգտատիրոջ ներմուծած տվյալները՝ ստանալով գաղտնաբառեր եւ անձնական այլ տեղեկատվություն:





























