Աստղագետները Ծիր կաթինի ներսում հսկայական դատարկություն են հայտնաբերել: Ըստ Telegraf-ի՝ դատարկ տարածությունը գտնվում է հայտնի տիեզերական օբյեկտի ճիշտ կենտրոնում: Մասնագետներն այն 8 հազար լուսային տարի են գնահատում:

Գիտնականները տիեզերական դատարկություն են անվանում այն տարածքը, որում բացակայում են 10-ից մինչեւ 300 մլն տարեկան բաբախող աստղերը: Ընդ որում, դրանք պետք է լուսավորվելու հստակ պարբերականություն ունենան:

Դրանք նաեւ ցեֆեիդներ են կոչում, որոնք, փաստորեն, Ծիր կաթինի կենտրոնում գոյություն չունեն: Գիտնականները ենթադրում են, որ այնտեղ դատարկությունը գոյություն ունի հարյուր հազարավոր տարիներ: