Հանրահայտ Instagram սոցիալական ցանցը, որը պատկանում է Facebook-ին, Instagram Stories կոչվող նոր ծառայություն է թողարկել, որը համացանցում կարճ տեսաձայնագրություններով կիսվելու հնարավորություն է տալիս, այնուհետեւ դրանք նկարներով, էմիկոններով եւ տեքստով լրացնելու, փոխանցում է BBC-ն:

Snapchat ցանցի նման, Instagram-ն այժմ թույլ է տալիս տեղադրել լուսանկար եւ տեսանյութ՝ սլայդ-շոուի տեսքով, որը պահպանվում է 24 ժամվա ընթացքում, այնուհետեւ ավտոմատ ջնջվում է:

2011-ին ի հայտ եկած Snapchat-ը տարածված էր դեռահասների շրջանում, որոնք գնահատում էին այդ հավելվածի գաղտնիությունը: Նրանում տեքստերն անհետանում են կարդալուց անմիջապես հետո, իսկ գրառումները՝ հրապարակելուց մեկ օր հետո:

Սա վերջին համազարկն է Facebook-ի, որը 2012-ին Instagram-ը գնեց 1 մլրդ դոլարով, եւ Snapchat-ի միջեւ պատերազմի, որը մերժեց Facebook-ի առաջարկը ընդամենը 3 տարի առաջ 3 մլրդ դոլարով  գնելու մասին:

Snapchat-ը հանրաճանաչ է երիտասարդների շրջանում, որոնք չեն ցանկանում, որ իրենց կարդան ծնողները, որոնք էլ իրենց հերթին նախընտրում են Facebook սոցցանցը, որը 1,7 մլրդ օգտատեր ունի: Վերջերս Snapchat-ը հանրաճանաչությամբ գերազանցեց Twitter-ին: Նրա շուկայական արժեքը գնահատվում է 18 մլրդ դոլար:

Instagram նոր Stories առաջարկն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, սակայն մոտ ժամանկներս կկայանա նրա համաշխարհային պրեմիերան: