Մինչեւ 2016 թվականի օգոստոսի 1-ը Pokemon Go հանրահայտ խաղը iOS եւ Android հարթակներում կներբեռնող օգտատերերի թիվը կհասնի 100 միլիոնի: Ըստ RT-ի՝ այս մասին ասված է Annie App ընկերության հետազոտությունում:
TechCrunch-ի հաղորդմամբ՝ մեկ օրվա ընթացքում հավելվածը շուրջ 10 մլն դոլարի եկամուտ է բերում: Ընդ որում, խաղի անհավանական տարածվածությունը չի ազդում iOS եւ Android հարթակների մյուս հավելվածների վրա:
«Հավելվածից եկամուտի մեծ մասը ստացվում է օգտատերերի ոչ մեծ խմբից, որոնք տարածված այլ խաղերով չեն հետաքրքրվում»,- ասված է Annie App-ի զեկույցում:





























