Beeline-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին եւ 5-ին ժ. 10:00-ից մինչեւ 22:00-ն Հյուսիսային Պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտակայքում կակտիվացվի պոկեմոններ գրավող Lure Module-ը:

PokemonGo նոր տարածված խաղի բոլոր սիրահարները կարող են օգտվել այս հնարավորությունից եւ լրացնել պոկեմոնների իրենց հավաքածուն:

«Որպես կապի նորարար օպերատոր Beeline-ը հետեւում է թվային տեխնոլոգիաների աշխարհում համաշխարհային միտումներին եւ հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում: Բոլոր նրանք, ովքեր խաղում են PokemonGo` խաղ, որը հաշված օրերի ընթացքում գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում, կարող են մոտենալ Հյուսիսային Պողոտայում գտնվող մեր գրասենյակ եւ փորձել բռնել նոր, այդ թվում` բավականին հազվագյուտ պոկեմոնների», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, Beeline-ը բաժանորդներին ընկերությունը հնարավորություն կտրամադրի բաժանորդագրվել PokemonGo խաղի պաշտոնական գործարկմանը վերաբերվող նորություններին Հայաստանում` ուղարկելով GO բառն անվճար SMS-հաղորդագրության տեսքով 9090 համարին: Բաժանորդագրված բոլոր մասնակիցները Հայաստանում խաղի գործարկումից հետո Beeline-ի կողմից կստանան հատուկ մրցանակ: