2016-ի հունիսի դրությամբ Չինաստանում Ինտերնետ օգտագործողների թիվը հասել է  710 մլն մարդու, ինտերնետն ընդգրկում է երկրի բնակչության 51,7 տոկոսը: Այդ մասին ասված է Չինաստանում ինտերնետի զարգացման վերաբերյալ վիճակագրական զեկույցում, հայտնում է Սինհուան: 

Փաստաթղթում նշված է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին Չինաստանում ինտերնետ օգտագործողների թիվն աճել է  21,32 մլն մարդով եւ առաջին անգամ գերազանցել է  700 մլն մարդու սահմանը: Ինտերնետի կողմից բնակչության ընդգրկումը 1,3 տոկոսային կետով ավելացել է 2015 թվականի վերջին արձանագրված ցուցանիշի համեմատ:

Դրա կողքին, Ինտերնետից այն օգտվողների թիվը, որոնք կանոնավոր կերպով ցանց են մուտք գործում բջջային հեռախոսներից, հասել է   656 մլն մարդու, Ինտերնետ օգտագործողների շրջանում նրանց մասնաբաժինն ավելացել է`  90,1-ից հասնելով 92,5 տոկոսի: