Ռուսաստանի եւ Իրանի նախագահները Բաքվում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ին հայտնել է, որ այդ հարցը ներառված է քննարկման օրակարգում:
Պարբերականի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին կքննարկեն երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցը, իրանական կողմը հետաքրքրված է նորագույն ռուսական տեխնիկայով: Բացի այդ, խոսք կարող է լինել փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին, մինչեւ համատեղ վարժանքների անցկացումը:
Իր հերթին, ՌԴ կառավարության աշխատակազմի աղբյուրը թերթին հայտնել է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով պատասխանատու է ռազմա-արդունաբերական համալիրի համար:





























