Բաքվի Ղարադաղի շրջանի ոստիկանության անչափահասների հետ աշխատանքների բաժնի տեսուչ Այդըն Մամեդովն իր տաբելային զենքից վիրավորել է այդ շրջանի բնակիչ 52-ամյա Աղամամեդ Աղաեւին, հաղորդում է Trend-ը` հղում անելով Բաքվի Ղարադաղի շրջանի դատախազության մամուլի ծառայությանը:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:




























