Գիտնականներին հաջողվել է պարզել Սերես մոլորայի ներքին կառուցվածքը: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Ըստ Ftimes-ի՝մասնագետները կարողացել են հաջողությամբ օգտագործել Dawn միջմոլորակային ավտոմատ կայանի հնարավորությունները եւ պարզել, որ Սերեսում պինդ քարե միջուկ կա:

Սերեսը գաճաճ մոլորակների շարքին են դասում, այն գտնվում է Մարսի եւ Յուպիտերի միջեւ՝ աստերոիդների գոտում:

Այս գաճաճ մոլորակի շառավիղը 963 կմ է, իսկ AMC Dawn-ի օգնությամբ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականներն այն սկսել են ուսումնասիրել 2015 թվականի մարտից մինչեւ 2016-ի հուլիս: