Հոկտեմբերի 11-ին սկսվել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիի այցն Ադրբեջան:

«Ադրբեջանա-իրանական համագործակցությունը տարբեր ոլորտներում գտնվում է բարձր մակարդակի վրա» ,- Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում լրագրողներին ասել է Վահիդին:

Նրա խոսքով, Բաքվում քննարկումներն ընթանալու են ռազմական ոլորտում եւ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնության շրջանակներում:

«Ադրբեջանն Իրանի համար շատ կարեւոր երկիր է»,- ասել է Վահիդին: