Հայաստանի կառավարությունը 20 տոկոսով ավելացրել է 2011 թվականի համար նախատեսված գործուղումների եւ ծառայողական ուղեւորությունների ծախսը՝ հասցնելով այն 1,8 մլրդ դրամի (մոտ 5 մլն դոլար)։ Հատկանշական է, որ ծառայողական գործուղումների նորմատիվները չեն փոխվել, սակայն ավելացել է գործուղումների քանակը։
Նշենք, որ գործուղումների նորմատիվները սահմանվում են ըստ առանձին երկրի, եւ էապես տարբերվում են։ Օրինակ՝ ԱՊՀ (առանց Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի) գործուղման օրապահիկը 20 դոլարի մոտ է, թեւեւ ԱՊՀ որոշ մայրաքաղաքներ բավական թանկ են: Օրինակ՝ դժվար է պատկերացնել, թե 20 դոլարով Կիեւում հայտնված պետպաշտոնյան ինչպես է գոյատեւելու։ Մոսկվա գործուղվելու դեպքում կառավարությունը մոտ 40 դոլար օրապահիկ է նախատեսել։ Ամենաթանկը Ֆրանսիա գործուղման արժեքն է՝ 91 եվրո օրական։


























