Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է արեւային մարտկոցներով օդանավեր մշակող ՝ աշխարհի խոշորագույն լաբորատորիա ստեղծելու մտադրության մասին: Այս մասին նա գրել է իր սոցցանցի էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Առաջիկա տասը տարիներին մենք կկառուցենք ամեն ինչ՝ Oculus-ից սկսած մինչեւ արեւային մարտկոցներով օդանավեր: Մեր երկրում միշտ եղել են լաբորատորիաներ յուրաքանչյուր թիմի համար, բայց մեր նոր լաբորատորիան կլինի կենտրոն, որտեղ ինժեներները կկարողանան միասին աշխատել»,- ճշգրտել է նա:

2015-ի փետրվարին Ցուկերբերգը հայտնել է, որ Facebook–ը նպաստելու է ինտերնետի օգտատերերի քանակի աճին՝ մինչեւ 2030 թ. հասցնելով նրանց թիվը 5 մլրդ-ի: