Հյուսիսային Կորեան պատրաստվում է Լուսնի «նվաճմանը»: Հյուսիսային Կորեայի Տիեզերքի զարգացման ազգային վարչակազմի գիտնական Հյոն Քվանգը AP-ին ասել է, որ չնայած ԱՄՆ-ը փորձում է արգելափակել Հյուսիսային Կորեայի մասնակցությունը տիեզերքի զարգացմանը, «մենք կնվաճենք տիեզերքը եւ Հյուսիսային  Կորեայի դրոշը կամրացնենք Լուսնի վրա»:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան մտադիր է հետազոտություններ կատարել տիեզերքում, թռիչք կազմակերպել դեպի Լուսին, ինչպես նաեւ ուսումնասիրել մյուս մոլորակները:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը գիտնականներին հրամայել է ավելի մեծ թվով տիեզերական արբանյակներ արտադրել, ինչը երկրին կօգնի տիեզերքի հետազոտման ժամանակ, նշել է նա: Նրա կարծիքով՝ այդ ամենը կդառնա դեպի Լուսին թռիչքի հիմքը, որը, ըստ նրա, տեղի կունենա 10 տարվա ընթացքում: