Ադրբեջանցիները, որոնք իրենց թեկնածությունն էին առաջադրել Ղրղըզստանի խորհրդարանի մանդատների համար, չեն հայտնվել օրենսդիր մարմինում, քանի որ համապատասխան կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը:
Խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էին 5 ադրբեջանցիներ՝ 5 տարբեր կուսակցություններից, սակայն այդ կուսակցությունները ներկայացված չեն լինի երկրի խորհրդարանում: Ըստ վիճակագրության, երկրում ապրում են 20 հազար ադրբեջանցիներ:
Ղրղըզստանում ձայների հավարկը շարունակվում է:





























