Ամերիկյան Apple ընկերությունը հաքերներին 200 հազար դոլար կառաջարկի՝ իր արտադրանքի ծրագրային ապահովումը կոտրելու համար, հաղորդում է Informing-ը:
Այս գումարը կստանա նա, ով խոցելի կետեր կհայտնաբերի ծրագրային ապահովման մեջ, ասել է ընկերության անվտանգության հարցերի ստորաբաժանման համար պատասխանատու Իվան Կրիստիչը:
Մասնավորապես, նա նշել է, որ Apple-ը կպարգեւատրի այն մարդկանց, որոնք կլուծեն այդ խնդիրը: Նա նաեւ հավելել է, որ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում ծրագրային ապահովման մեջ խողելիություն գտնելը:





























