Հոկտեմբերի 11-ին `ժամը 03.04-ին,տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Թեւոսյան փողոցի թիվ 12 հասցեում` տրոլեյբուսների հավաքակայանում:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.21-ին, մարվել` 03.45-ին: Այրվել է 027 համարանիշի տրոլեյբուսն ամբողջությամբ եւ 019 համարանիշի տրոլեյբուսի դիմապակին ու 1 նստարան:



























