Միլիոնավոր տարիներ հետո Երկիր մոլորակը կարող է կորցնել Լուսինը: Նման եզրակացության են եկել իսպանացի աստղագետները:

Սակայն խոսքը ոչ թե Երկիր մոլորակի բնական արբանյակ Լուսնի մասին է, այլ կվազիարբանյակի՝ 2016 HO3 աստերոիդի, որը հայտնաբերվել է այս տարվա ապրիլին, հաղորդում է Informing-ը:

Անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ կվազիարբանյակն իր ուղեծրում է գտնվում վերջին 100 տարում եւ եւս առնվազն 300 տարի կմնա իր տեղում:

Նշենք, որ այս պահի դրությամբ Երկիր մոլորակն ունի 5 կվազիարբանյակներ, իսկ առաջիկա 100 տարում նրանց կմիանա եւս 4 տիեզերական մարմին: