Չինացի գիտնակաները սկսել են պատրաստել մաշկ, որը ստեղծվել է 3D տպիչի օգնությամբ: Մասնագետները վստահ են, որ այն ամբողջովին նման է լինելու մարդկային մաշկին: Չինաստանի գիտաշխատողները որոշել են մի նյութ ստեղծել, որը կպահպանի մաշկի բոլոր հատկությունները, հայտնում է Telegraf–ը:

Գիտնականները նշում են, որ նման նախագծի իրականացման համար իրենցից 2-3 տարի է պահանջվելու: Նաեւ հարկ է հաշվի առնել, որ ամբողջ աշխարհում այս պահին դեռ չեն կարողանում տպագրել այնպիսի պրոթեզներ, որոնք ունակ կլինեն երկար ժամանակ պահպանել ճկուն ձեւը: