ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան (JPL) թողարկել է մարսագնաներին նվիրված Mars Rover խաղը: Հավելվածը թողարկվել է Curiosity մարսագնայի՝ 2012թ. օգոստոսի 5-ին սկսված առաքելության չորրորդ տարեդարձի նախօրեին, գրում է N+1-ը:

Mars Rover -ը մշակվել է GAMEE խաղային ցանցի հետ համատեղ ու թողարկվել է iOS-ի, Android –ի եւ PC-ի համար: Օգտատերերին առաջարկում են տեղաշարժվել Մարսի մեկերեսով, խուսափելով կրակարաններից ու կտրուկ լանջերից ու մակերեսի տակ ջուր որոնել: Ստեղծողները նշում են, որ հավելվածը պետք է հետաքրքրվողներին օգնի հասկանալ Մարսի մակերեսով տեղաշարժվելու բարդությունները: