Apple ընկերությունը ձեռք է բերել Turi Inc. սթարթափը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի մշակումով, հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները : Գործարքի գումարը կազմել է մոտ 200 մլն դոլար:
Սթարթափը օգնում է մշակողներն ստեղծել ծրագրային ապահովում ու ծառայություններ, որոնց շնորհիվ արհեստական ինտելեկտը կարող է ինքն իրեն ուսուցանել: Բացի դրանից, սթարթափի համակարգերը թույլ են տալիս ընկերությանը հայտնաբերել խաբեությունները ու վերլուծել սպառողների վարքագիծը: Գործարքի միջոցով ընկերությունն ուզում է արտոնյալ դիրք գրավել արհեստական ինտելեկտի ոլորտում: Աղբյուրներից մեկի խոսքով, Тuri -ն կարող է ինտեգրվել Siri ձայնային հավելվածին՝ որոշելու համար «համակարգչի ու մարդու փոխգործողությունների նոր ուղիներ»:





























