NASA-ն նախատեսում է արդեն 4 տարի անց նոր առաքելություն ուղարկել Մարս, որն ստացել է «Մարս-2020» անվանումը: Նոր մարսագնացի վրա, բացի արդեն եղած տեսախցիկներից ու ֆտոխցիկներից, կլինի նաեւ հատուկ միկրոֆոն, որը հնարավորություն կտա ձայներ ստանալ Կարմիր մոլորակից, հաղորդում է Planet-Today-ը:

Նորագույն սարքը հագեցած կլինի ավելի շատ տեսախցիկներով, քան իր նախորդը: Դա հնարավորություն կտա գիտնականներին մեծ քանակի տվյալներ ու տեղեկատվություն ստանալ՝ կապված առաքելության յուրաքանչյուր փուլի հետ: