Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» մի խումբ անդամներ փորձել են բողոքի գործողություն իրականացնել Բաքվի բիզնես-կենտրոնի շենքի առջեւ, որտեղ ընթանում է ԱՊՀ, Կովկասի եւ սեւծովյան ավազանի երկրների Սոցինտեռնի կոմիտեի տարածաշրջանային ժողովը:
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները բողոքել են միջոցառմանը Հայ Հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ Մարիո Նալբանդյանի եւ Կիրո Մանոյանի մասնակցության դեմ:
ՂԱԿ անդամները բղավել են «Դաշնակներն Ադրբեջանում տեղ չունեն»:
Ոստիկանությունը թույլ չի տվել չարտոնված ակցիա անցկացնել: ՂԱԿ-ի որոշ ակտիվիստներ ձերբակալվել են: Նրանցից մեկին հաջողվել է մուտք գործել շենքի տարածք, սակայն նրան եւս դուրս են վռնդել:



























